Քարդաշյանի քույրը հայտնել է, որ կողոպուտից հետո մոդելի հոգեվիճակը խանգարվել է
1 րոպեի ընթերցում
![Քարդաշյանի քույրը հայտնել է, որ կողոպուտից հետո մոդելի հոգեվիճակը խանգարվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/10/863487.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի հեղինակային ծրագրի եթերում հայտնել Է, որ ռեալիթի շոուի ամերիկացի աստղի հոգեվիճակը խանգարվել Է հոկտեմբերի 3-ին Փարիզում տեղի ունցած կողոպուտից հետո, ինչը ոչ միայն լուրջ փորձություն Էր նրա ու իր հարազատների համար, այլեւ նախազգուշացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քիմի վիճակն այնքան Էլ լավ չԷ: Նրա հետ պատահածը կարող Է անասելի հոգեկան ցավ պատճառել, բայց մեր ընտանիքը համախմբվել Է ինչպես երբեք: Մենք այդ փորձությունը միասին կհաղթահարենք»,-նշել Է Քլոեն:
Փարիզում կողոպտվելուց հետո Քիմը եւ նրա հարազատները լռություն Էին պահպանում տեղի ունեցած շուրջ: Տուժածի քույրն առաջինն Է խզել ձգձգվող դադարը:
Ռեալիթի շոուի աստղն ավելի քան 84 մլն երկրպագուներ ունի Instagram-ում, եւս մոտավորապես 48 միլիոն՝ Twitter միկրոբլոգների ծառայությունում:
«Կարծում եմ, որ դա ահազանգ Էր, որը կոչված Է դրդելու մեզ՝ լուրջ շտկումներ կատարել սովորական կենսաոճում: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ հուսալիորեն պաշտպանված ենք»,-հավելել Է Քլոե Քարդաշյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: