Life

Դուբայում սկսվել Է աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

1 րոպեի ընթերցում

Դուբայում սկսվել Է աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում հոկտեմբերի 10-ին մեկնարկել Է The Tower («Աշտարակ») շենքի կառուցումը: Շինարարության ավարտից հետո աշտարակը 100 մետրով կգերազանցի Դուբայի «Բուրջ-Խալիֆ» 828-մետրանոց երկնաքերի բարձրությունը, որն ունի աշխարհի ամենաբարձր կառույցի կարգավիճակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Khaleej Times-ը:

Emaar Properties ընկերության՝ նախագծի ներդրողի աշխատողները շինհրապարակ են դուրս են եկել Դուբայ-Քրիկ Հարբորի շրջանում, որտեղ գտնվելու Է 928-մետրանոց «Աշտարակը»: Շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել Է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումը:

Երկնաքերի կառուցման արժեքը կկազմի 3,67 միլիարդ դիրհամ կամ շուրջ 1 միլիարդ դոլար: Նախագծի իրագործման հետ կապված բոլոր աշխատանքները պլանավորվում Է ավարտել մինչեւ ԷՔՍՊՕ-2020 Համաշխարհային ցուցահանդեսի սկսվելը, որն անցկացվելու Է Դուբայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում