Life

Մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը 115 տարի Է. ամերիկացի գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը 115 տարի Է. ամերիկացի գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բժիշկները որոշել են մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրան նվիրված հետազոտությունը հրապարակված Է Nature հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է EurekAlert հրատարակությունը:

Մարդու կյանքի առավելագույն միջին տեւողությունը (այսինքն՝ կյանքի առավելագույն տեւողությունը՝ միջինացված ըստ Երկրագնդի բոլոր երկարակյացների) կազմում Է 115 տարի: Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ մարդու կյանքի բացարձակ առավելագույն տեւողությունը հավասար Է 125 տարվա: Այն բանի հավանականությունը, որ մարդն այդ ժամկետից ավելի կապրի, կազմում Է 0,0001 տոկոս:

Մասնագետներն այս եզրակացություններին են եկել՝ վերլուծելով 20-րդ դարում եւ 21-րդ դարի սկզբին մարդկանց կյանքի որակի բարելավման տեմպերը եւ կյանքի միջին տեւողության դինամիկան: Գիտնականների կարծիքով՝ մոտավորապես 1990-ական թվականներին մոլորակի վրա կյանքի միջին առավելագույն տեւողությունը դադարել Է աճել, չնայած կյանքի որակի շարունակվող բարելավմանը:

Գիտնականների համոզմամբ, ինֆեկցիոն եւ խրոնիկական հիվանդությունների բուժման եւ կանխարգելման հետագա առաջընթացը կարող Է բարձրացնել կյանքի միջին, բայց ոչ միջին առավելագույն տեւողությունը: Երկրի վրա երբեւիցե ապրած ամենատարեց մարդը, որի ծննդյան եւ մահվան տարեթվերը պաշտոնապես հաստատված են, եղել Է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել Է 1997 թվականի օգոստոսին: Նա ապրել Է 122 տարի 5 ամիս եւ 14 օր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում