Ինովացիա

Samsung-ը գնում Է Siri ձայնային օգնականի մշակողների ստարտապը. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

Samsung-ը գնում Է Siri ձայնային օգնականի մշակողների ստարտապը. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung հարավկորեական կորպորացիան համաձայնության Է հասել Viv Labs ամերիկյան ընկերության գնման շուրջ, որն զբաղվում Է արհեստական ինտելեկտի ծրագրերի մշակմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Viv Labs-ը Siri ձայնային օգնականի մշակողների կողմից հիմնված ստարտապ Է, որը 2010 թվականին ձեռք Է բերել Apple կորպորացիան եւ այն ժամանակվանից այն տեղակայում Է իր սարքերում:

Viv Labs-ը մշակել Է Viv անվանմամբ մեկ այն ձայնային ծրագրային ասիստենտ, որը լայն հանրությանը ներկայացվել Է այս տարի:

Ինչպես հայտնել Է Samsung-ի շարժական սարքերի համար պատասխանատու ստորաբաժանման տեխնոլոգիական տնօրեն Ինջոն Ռին, կորպորացիան մտադիր Է իր սմարթֆոնները Viv օգնականով հանդերձել 2017 թվականի երկրորդ կեսին: Գործարքի գումարը չի հրապարակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում