Life

MasterCard-ը գործարկել Է սելֆիի օգնությամբ վճարումների հավաստման համակարգը. The Financial Times

1 րոպեի ընթերցում

MasterCard-ը գործարկել Է սելֆիի օգնությամբ վճարումների հավաստման համակարգը. The Financial Times

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MasterCard վճարային համակարգը գործարկել Է օպցիա, որը թույլ Է տալիս ճանաչել դեմքերը եւ մատնադրոշմները վճարումների հավաստման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հայտնել Է The Financial Times թերթը:

«Դա նշանակալի ուղենիշ Է վճարումների Էվոլյուցիայի մեջ»,-հրատարակությունը մեջբերել Է ընկերության ներկայացուցչի խոսքը:

Վճարային համակարգի օգտատերերը կկարողանան սելֆիներ անել կամ սքանավորել մատնադրոշմները վճարում կատարելիս իրենց անձերը հաստատելու համար: Նորամուծությունը թույլ կտա հրաժարվել գաղտնաբառերի եւ փին կոդերի օգտագործումից:

Առայժմ համակարգը գործելու Է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայի 12 երկրներում: Երկրների ցուցակի ընդլայնում Է սպասվում 2017 թվականին, գրում Է հրատարակությունը՝ չնշելով հավելյալ մանրամասներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում