Life

Toyota-ն ռոբոտ-երեխա է ստեղծել անզավակ կանանց համար

2 րոպեի ընթերցում

Toyota-ն ռոբոտ-երեխա է ստեղծել անզավակ կանանց համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor ընկերությունը հոկտեմբերի 3-ին հայտարարել Է ռոբոտ-երեխայի ստեղծման մասին, որն ստացել Է Kirobo Mini անվանումը: Այն նախատեսված Է Ճապոնիայում անզավակ կանանց համար, որտեղ ծնելիության մակարդակի ռեկորդային անկում Է դիտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ Toyota-ի նորույթը կոչված Է մեղմացնել Ճապոնիայի բացասական ժողովրդագրական միտման հետեւանքները, որը բնակչության ծերացման ցուցանիշներով առաջատարն Է զարգացած երկրների շարքում:

«Այն փոքր-ինչ ճոճվում Է, դրանով իսկ նմանակելով նստած երեխայի, որի մոտ դեռ մինչեւ վերջ զարգացած չեն կոորդինացման հմտությունները»,-գործակալությունը մեջբերում Է գլխավոր մշակող Ֆումինորի Կատաոկայի խոսքն իր ստեղծածի մասին: Նրա կարծիքով՝ այդ առանձնահատկությունը «հուզական կապ կառաջացնի» ռոբոտի եւ նրա տիրոջ միջեւ:

Ինչպես նշվում Է, Toyota-ն պլանավորում Է Ճապոնիայում Kirobo Mini-ի վաճառքներն սկսել հաջորդ տարի: Մեկ ռոբոտի գինը կկազմի 39 հազար 800 իեն (392 դոլար):

Toyota-ի հայտարարության համաձայն՝ Kirobo Mini-ի մշակումը կարեւոր քայլ Է դարձել ավելի առաջավոր ռոբոտների ստեղծման ճանապարհին, ռոբոտներ, որոնք կկարողանան ճանաչել ու արձագանքել մարդկային հույզերին:

Գործակալության տվյալներով, Toyota-ն միակ ընկերությունն Է, որն զբաղվում Է երեխա-ռոբոտների մշակմամբ: Ճապոնական Intelligent System Co Ltd-ն ավելի վաղ թողարկել Է Paro ռոբոտը, որը նախատեսված Է մեղմացնելու հոգեբանական խանգարումները տարեց ճապոնացիների մոտ, որոնք կազմում են երկրի ողջ բնակչության մոտավորապես քառորդ մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում