Հաքերները վիրուս են ստեղծել Բրեդ Փիթի մահվան մասին կեղծ հաղորդագրության տեսքով
1 րոպեի ընթերցում
![Հաքերները վիրուս են ստեղծել Բրեդ Փիթի մահվան մասին կեղծ հաղորդագրության տեսքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/09/861757.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցահեններն սկսել են իրենց նպատակի համար օգտագործել լայն հասարակայնության հետաքրքրությունը Հոլիվուդի աստղեր Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծման դատավարության նկատմամբ: Համացանցում հայտնվել Է վնասաբեր ծրագիր՝ քողարկված Փիթի հանկարծահաս մահվան վերաբերյալ կեղծ հաղորդագրությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ սեպտեմբերի 27-ին այս մասին նախազգուշացրել Է TMZ նորությունների ռեսուրսը, որը մասնագիտացած Է հռչակավոր մարդկանց մասին գաղտնի տեղեկատվության բնագավառում:
Վերջինիս տեղեկությունների համաձայն՝ խոսքը վերաբերում Է իբր Fox News հեռուստաալիքի ռեպորտաժին: Այն բացելու եւ կարդալու փորձ անելիս տեղի Է ունենում անձնական համակարգչի կամ սմարթֆոնի վարակում: Վնասաբեր ծրագրի հեղինակները նպատակ են դրել՝ հափշտակել նշանաբառերը եւ հսկողության տակ վերցնել ակաունտները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: