Life

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին այցելել են արեւմտյան Կանադայի բնիկների բնակավայր

1 րոպեի ընթերցում

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին այցելել են արեւմտյան Կանադայի բնիկների բնակավայր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին Կանադայում իրենց շրջագայության երրորդ օրն այցելել են Բրիտանական Կոլումբիայի անձրեւային անտառի բնիկների բնակավայր, որը գտնվում Է երկրի խաղաղօվկինոսյան ափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեծ Արջի անձրեւային անտառում ամուսիններին դիմավորել են Բելլա Բելլա կղզու Հեյլութսուք բնիկ ժողովրդի համայնքի ներկայացուցիչները եւ նրանց նվիրել են ավանդական զգեստներ:

Քեյթը եւ Ուիլյամը նաեւ մասնակցել են այն տոնակատարությանը, որը նվիրված Էր Մեծ Արջի անձրեւային անտառի ներառմանը «Համագործակցության երկրների թագուհու անտառային ծածկույթի» ծրագրում: Ծրագիրը նպաստում Է անտառների պահպանմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում