Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 23 տոկոսը գալիս են ԵՄ երկրներից, 22 տոկոսը` ՌԴ-ից, 10 տոկոսը` ԱՄՆ-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ, ընդ որում` նրանց 26.3 տոկոսը եկել են ԱՊՀ երկրներից, 23.4 տոկոսը` ԵՄ երկրներից և 50.3 տոկոսը` այլ երկրներից: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 22,3 տոկոսը ժամանել է ՌԴ-ից, 17,8 տոկոսը` Իրանից, իսկ 10,1 տոկոսը` ԱՄՆ-ից: 2015թ. հունվար-հունիսի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.4%-ով: Ժամանողների 31,6 տոկոսն այցելել է գործնական նպատակով, 47 տոկոսը՝ հանգստի և ժամանցի, 0,4-ը՝ բուժման, իսկ այլ նպատակների համար այցելել է ժամանողների 20,9 տոկոսը:

2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով: Ներկայացվող ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2016 թվականի հունվար-հունիսին Հայաստանից ինքնուրույն մեկնել է 466 444 մարդ և միայն 4 249 մարդ՝ զբոսաշրջային գործակալությունների միջոցով. վերջին ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,9 տոկոսով: Մեկնողների 6,7 տոկոսը հետապնդել է գործնական, 86,6-ը` հանգստի և ժամանցի և 6,7 տոկոսը` այլ նպատակներ:

Հայերեն العربية English Русский

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին