Ազնավուրը երեք բացառիկ համերգ կունենա Փարիզում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը երեք բացառիկ համերգ կտա Փարիզի Սպորտային պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:Համերգները նախատեսված են 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, 26-ին և 28-ին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հայերեն English

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը