Տնտեսություն

Բրյուսել-Երևան-Բրյուսել առաջին չվերթը կիրականցվի դեկտեմբերի 10-ին

1 րոպեի ընթերցում

 Բրյուսել-Երևան-Բրյուսել առաջին չվերթը կիրականցվի  դեկտեմբերի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱրմՎինգս» (ArmWings) ՍՊԸ-ն և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը ստորագրել են պայմանագիր Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելի ուղղությունն ունենալու է նաև տարանցիկ նշանակություն և կապելու է Հայաստանն այլ երկրների հետ ևս:

«ԱրմՎինգս»-ը վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս»-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված` յուրաքանչյուր դասակարգ իր մեջ կպարունակի հավելյալ ծառայություններ և պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում