«Եվրատեսիլ-2016» մրցույթը բավականին մեծ շահույթ Է բերել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներն ամփոփել են դրա վերջնական արդյունքները: Նրանց կարծիքով, միջոցառումը հաջողվել Է բոլոր առումներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամբողջ աշխարհում մրցույթի ընթացքին հեռուստացույցով հետեւել Է ավելի քան 200 մլն մարդ, իսկ մրցույթը «կենդանի» դիտելու համար Ստոկհոլմ Էին ժամանել երաժշտության 38 հազար երկրպագուներ: Դրա հետ մեկտեղ տասը հյուրերից ութը Ստոկհոլմին, որպես տանտեր քաղաքի, տվել են ամենաբարձր գնահատականը, իսկ մայրաքաղաքի բնակիչների 70 տոկոսը գոհունակություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ հենց իրենց քաղաքն Է դարձել մեծ ժողովրդականություն վայելող մրցույթի եզրափակիչի անցկացման վայրը:
Կազմակերպիչները նշում են նաեւ տնտեսական հաջողությունը. մրցույթի հյուրերի կողմից ծախսված փողերի քանակությունը՝ կեցության, ուտելու, զվարճանքների եւ խանութներում կատարած գնումների ծախսերի տեսքով, կազմել Է 263 մլն կրոն (շուրջ 31 մլն դոլար): Վերջին տարիների միջոցառումներից սրա հետ կարող Է համեմատվել թերեւս 2012 թվականի հոկեյի աշխարհի առաջնությունը, որն անցկացվել Է նույն այն մարզասրահում, ինչ եւ «Եվրատեսիլ-2016»-ը՝ «Գլոբեն» մարզադահլիճում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: