Uber ընկերությունն ԱՄՆ-ում անվարորդ տաքսիներ Է գործարկել
1 րոպեի ընթերցում
![Uber ընկերությունն ԱՄՆ-ում անվարորդ տաքսիներ Է գործարկել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/09/860348.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փիտսբուրգ քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) փողոցներ են դուրս եկել երկրում առաջին՝ ինքնաղեկասարքով կառավարվող տաքսիները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նախագիծը գործարկել Է Uber ընկերությունը, որն առաջարկում Է Համացանցով տաքսիի պատվիրման ծառայություններ: Սեպտեմբերի 14-ին առաջին ուղեւորներն են դարձել լրարգրողները, որոնց համար կազմակերպվել են ցուցադրական ուղեւորություններ:
Առաջին փուլում Փիտսբուրգի բնակիչներին կսպասարկեն սոսկ չորս ինքնակառավարվող տաքսոմոտորներ: Ըստ որում սալոնում կգտնվի երկու մարդ՝ վարորդը եւ ինժեները, որոնք կստանձնեն կառավարումն այն դեպքում, եթե Էլեկտրոնիկան գլուխ չհանի ճանապարհին ծագած բարդ իրավիճակից:
Ուղեւորափոխադրումների համար Uber-ը մտադիր Է օգտագործել Ford Fusion մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլները՝ հիբրիդային շարժիչով: Դրանց վրա տեղակայված են հատուկ ռադարներ, լազերային տվիչներ եւ խցիկներ՝ բարձր լուծաչափի օպտիկայով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: