Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը խորացել է

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը խորացել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիում խորացրել է նախկինում ստացած վնասվածքը և կարող է 10 օր բաց թողնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է « The Times»-ը:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը վնասվածքը ստացել էր օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ ընկերական խաղում, Մարեկ Սուխիի հետ բախման հետևանքով: Մանչեսթերյան դերբիում Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել առաջին խաղակեսից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում