Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Սեյրան Օհանյանի նշանակվելու մասին լուրը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում Օհանյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:Интерфакс լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
«Արմենպրես»-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի վերը նշված լուրը` Հովհաննիսյանը պատասխանեց. «Չենք մեկնաբանում»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստում, նշելով, որ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Հայաստանի ներկայացուցիչը: