Սպասվող լրահոս. 12.09.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր սեպտեմբերի 12-ն է, ոչ աշխատանքային: Սեպտեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Խաչվերացը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Յուրաքանչյուր տաղավար տոնին հաջորդող օրը հանգուցյալների հիշատակի օրն է` Մեռելոցը: Այսօր Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմներին:

Չնայած օրը ոչ աշխատանքային է, այդուհանդերձ պատգամավորները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, փորձագետները պատրաստվում են քննարկել առաջիկա մարտահրավերներ: Երևանում կանցկացվի կոնֆերանս` «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով: Զեկույցներով հանդես կգան Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլյան:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը: Փառատոնը նվիրվում է ՀՀ Անկախության 25-ամյակին, այն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մենակատար Վիվիան Հագներ` ջութակ, Գերմանիա: Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:

Մինչ փառատոնի բացումը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մանրամասները: Ներկա կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ջութակահար Վիվիան Հագները, «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին