Ֆլորիդայում Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման պատճառով ավտոմոբիլ է այրվել
2 րոպեի ընթերցում
![Ֆլորիդայում Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման պատճառով ավտոմոբիլ է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/09/859769.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ ծառայությունը եւ Samsung ընկերությունն սկսել են ԱՄՆ-ում ջիպի այրման հանգամանքների հետաքննությունը, որի պատճառը ենթադրաբար մեքենայի ներսում թողնված Samsung-ի Galaxy Note 7 հեռախոսն Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը:
Միջեդեպը տեղի Է ունեցել Ֆլորիդայի նահանգի Սենտ Փիթերսբերգ քաղաքում՝ Աշխատանքի օրը (սեպտեմբերի առաջին երկուշաբթի՝ սեպտեմբերի 5): Ավտոմոբիլը պատկանել Է տեղի բնակիչներ Նաթան Դոնեչերին եւ նրա կնոջը՝ Լիդիային:
Հրշեջ ծառայության աշխատակիցներն օպերատիվ կերպով հասել են արտակարգ պատահարի վայր եւ մարել կրակը, սակայն ավտոմեքենայի ինտերիերին, գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Լոուրենսի խոսքով՝ անդառնալի վնաս Է հասցվել: Բարեբախտաբար, ոչ ոք վնասվածք չի ստացել, հավելել Է նա:
Հրդեհը տեղի Է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ Samsung-ը հայտարարեց Galaxy Note 7 սարքերի հետկանչման եւ վաճառքների դադարեցման մասին՝ դրանց լիցքավորման ժամանակ բռնկման վերաբերյալ ստացված հաղորդումների պատճառով:
Սեպտեմբերի 8-ին ավելի վաղ ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությունն օգտատերերին հորդորել Է անվտանգության նկատառումներով ինքնաթիռում Galaxy Note 7 չմիացնել՝ սարքի պայթյունի՝ գոյություն ունեցող սպառնալիքի պատճառով: