Քաղաքականություն

Ավստրալացի պատգամավորն առաջին խորհրդարանական ելույթում հիշատակել է իր հայկական արմատների մասին

1 րոպեի ընթերցում

 Ավստրալացի պատգամավորն առաջին խորհրդարանական ելույթում հիշատակել է իր հայկական արմատների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի խորհրդարանի 45-րդ նստաշրջանում Գոլդշտեյն համայնքից ընտրված Թիմ Ուիլսոնն իր առաջին խորհրդարանական ելույթում խոսել է իր հայկական արմատների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի հայ դատի հանձնախմբից, ավստրալացի պատգամավորներն իրենց առաջին խորհրդարանական ելույթում, ըստ ավանդույթի, անդրադառնում են իրենց ծագմանն ու ընտանիքի պատմությանը, նույնն արել է նաև Ուիլսոնը: Նա խոսել է իր մորական պապի մասին, ով վերապրել է Հայոց ցեղասպանությունը և ոգեշնչման աղբյուր դարձել հենց իր` Ուիլսոնի համար: «Իմ մորական պապը վերապրել է իր ժողովրդի ցեղասպանությունը: Ես երբեք նրան չհանդիպեցի, նա մահացավ մինչև իմ ծնվելը, սակայն ես նրան դեռ ամեն օր տեսնում եմ, երբ նայում եմ հայելուն, նայում եմ նրա սև հայի աչքերին»,- ասել է Ուիլսոնը:

Թիմ Ուիլսոնն Ավստրալիայի քաղաքական դաշտում հայտնի է իր ընդգծված լիբերալ հայացքներով դեռ այն ժամանակվանից, երբ գլխավորում էր «Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողով» կենտրոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում