Սպասվող լրահոս. 07.09.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանում կանցկացվի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքների ամենախոշոր ցուցահանդեսը: Չորս օր շարունակ արտադրության տարբեր ոլորտների հայկական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայանալ հայ սպառողներին, կապեր հաստատել շուկայում գործող այլ ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա գործարարների ու ներդրողների հետ: Այս կարևոր միջոցառմանն ընդառաջ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը և արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյան կներկայացնեն սպասվող ցուցահանդեսի և համաժողովի նախապատրաստական ընթացքը։

Հայ փորձագետները շարունակում են վերլուծել Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ծավալվող ակտիվ գործողությունները: Այս անգամ իր վերլուծությունը կներկայացնի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ինչպես Թուրքիայի քաղաքականությանը Սիրիայում, այնպես էլ Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-Իրան հարաբերություններին:

Ի՞նչ է արվել տարեսկզբին իշխանությունների կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, արդյո՞ք փոփոխություններ գրանցվել են: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կվերլուծի իրավիճակը:

Կարտոֆիլ արտադրող խոշոր և միջին ֆերմերները կազմակերպում են հանդիպում-քննարկում՝ Հայաստանի կարտոֆիլագործության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ գտնելու համար: Լոռու մարզի կարտոֆիլագործների ասոցիացիան տեղեկացնում է, որ իրենց մտահոգությունն են հայտնելու ոլորտում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ: Խոսելու են վճռական քայլերի դիմելու անհրաժեշտության մասին:

Բյուրականի աստղադիտարանը 70 տարեկան է: Ի՞նչ ծրագրեր ու միջոցառումներ են սպասվում հոբելյանական տարվա շրջանակում, ի՞նչ նորություններով է հանդես գալու Բյուրականի աստղադիտարանը: Այս և այլ հարցերին կանդրադառնան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ