Life

Աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը փակել են վերակառուցման համար

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը փակել են վերակառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում անսպասելիորեն վերակառուցման համար փակել են աշխարհի ամենաերկար եւ ամենաբարձր ապակե կամուրջը՝ Չժանցզյացզե լեռնային բնակավայրում (Հունանի կենտրոնական նահանգ) շահագործման հանձնելուց հետո ընդամենը երկու շաբաթ անց: Այս որոշումը վարչակազմը բացատրել Է զբոսաշրջիկների վիթխարի հոսքի պատճառով ատրակցիոնի աշխատանքը կատարելագործելու անհրաժեշտությամբ, որը գերազանցում Է սահմանված սահմանաքանակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետիոտների համար նախատեսված արտասովոր կամուրջը, որի հատակը պատրաստված Է գերամուր ապակուց, կախված Է երկու լեռների միջեւ՝ շուրջ 300 մետր բարձրության վրա: Կառուցվածքի երկարությունը կազմում Է 430 մետր, լայնությունը՝ վեց մետր: Այն նախագծել Է իսրայելացի ճարտարապետ Հայիմ Դոթանը:

Կամրջի հարթակը բաղկացած Է գրեթե 5 սանտիմետր հաստությամբ 99 ապակե թիթեղներից: Պնդում են, որ այն միաժամանակ կարող Է դիմանալ մինչեւ 600 մարդու:

Թե երբ կառույցը կրկին մատչելի կլինի զբոսաշրջիկների համար, չի ասվում: Դա կասկածանքներ Է հարուցել կառուցվածքի անվտանգության վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում