Օբաման կդառնա ամերիկյան Wired հանդեսի նոյեմբերյան համարի խմբագիրը
1 րոպեի ընթերցում
![Օբաման կդառնա ամերիկյան Wired հանդեսի նոյեմբերյան համարի խմբագիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/08/858755.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կդառնա ամերիկյան Wired հանդեսի նոյեմբերի համարի հրավիրված խմբագիրը, հանդես, որը մասնագիտացած Է համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ կհետազոտվի ապագայում IT-տեխնոլոգիաների ազդեցությունը քաղաքականության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է հանդեսի հրապարակման մեջ, «դա կլինի առաջին դեպքը, երբ Wired-ի (կամ ցանկացած այլ հանդեսի) հրավիրված խմբագիր կդառնա գործող նախագահը»: Նոյեմբերյան համարի թեման Է «Հնարավորությունների սահմանները»:
«Ինչպես եւ Wired-ը, մեր 44-րդ նախագահն անդրդվելի լավատես Է: Լիովին պատվերով արված այս համարում նա ցանկանում Է կենտրոնանալ ապագայի՝ այն խոչընդոտների վրա, որոնք մարդկությունը պետք Է հաղթահարի առաջադիմելու համար»,- ասված Է հրատարակության հաղորդագրության մեջ:
«Մենք ցանկանում ենք գլուխ ջարդել այն հարցի վրա, թե արդի տեխնոլոգիաներն ինչպես կարող են ազդել քաղաքական ղեկավարման վրա: Իսկ ո՞վ կարող Է ամենից լավ մեզ օգնել հետազոտելու այդ գաղափարները, եթե ոչ նախագահ Օբաման»,- հայտարարել Է Wired-ի գլխավոր խմբագիր Սքոթ Դադիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: