Life

Հանցագործ աղջիկը խնդրել Է փոխել իր անհաջող լուսանկարը հետախուզման հայտարարության մեջ

1 րոպեի ընթերցում

 Հանցագործ աղջիկը խնդրել Է փոխել իր անհաջող լուսանկարը հետախուզման հայտարարության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում բանտից փախած Էմի Շարպը պահանջել Է փոխել այն լուսանկարը, որը 7 News Sydney հեռուստաալիքը Facebook-ում հրապարակել Է իր հետախուզման մասին հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի գրառման մեջ նշվել Է, որ ոստիկանությունը որոնում Է 18-ամյա Շարպին, որը փախել Է ուղղիչ հիմնարկությունից: Բացի հանցագործ աղջկա արտաքինի եւ հատուկ նշանների նկարագրություններից, հայտարարությանը կցել են նրա լուսանկարները, որոնք, դատելով ըստ ամենայնի, արվել են բանտում:

Հրապարակումը տեսել Է նաեւ փախստականն ինքը, որը 7 News Sydney-ին խնդրել Է լուսանկարները փոխարինել ավելի հաջողվածներով եւ նունիսկ առաջարկել Է իր տարբերակը: «Խնդրում եմ օգտագործեք այս լուսանկարը, շնորհակալություն: Անկեղծորեն ձեր, Էմի Շարպ»,- գրել Է նա:

Շարպի հայտարարությունը վարակիչ ժողովրդականություն Է ձեռք բրել եւ հավաքել ավելի քան 62 հազար լայք եւ տասնյակ հազարավոր մեկնաբանություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում