Ucom-ի շարժական ինտերնետի մոդեմը հասանելի է նոր` U!Fi 3500 մարզային սակագնային պլանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունն իր շարժական ինտերնետի բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել U!Fi E5573Bs-320 մոդեմը նոր` U!Fi 3500 մարզային սակագնային պլանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մոդեմը հնարավոր է ձեռք բերել 5000 դրամով U!Fi 3500-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում և ամեն ամիս ստանալ 5ԳԲ գերարագ ինտերնետ, որն սպառելուց հետո բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից մինչև 512 Մբ/վ արագությամբ: 12 ամսով բաժանորդագրության դեպքում սարքը նույնպես կարելի է ձեռք բերել 5000 դրամով, պարզապես ամեն ամիս վճարելով 4500 դրամ, որի դիմաց բաժանորդները կստանան հավելյալ 1 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ:

Այս նոր մոդեմի միջոցով բաժանորդները կօգտվեն գերարագ ինտերնետից ավելի մեծ արագությամբ և կստեղծեն իրենց անձնական Wi-Fi տարածքը Ucom-ի շարժական ծածկույթում ամենուր` անգամ գտնվելով շարժման մեջ:

Նոր U!Fi- ը հնարավորություն կտա ինտերնետին միաժամանակ միացնել մինչև 10 սարքավորում՝ պլանշետներ, սմարթֆոններ ու դյուրակիր համակարգիչներ Wi-Fi-ի և 1 ստացիոնար համակարգիչ՝ USB լարի միջոցով:

U!Fi-ը հնարավոր կլինի օգտագործել գնելուց անմիջապես հետո. այն չի պահանջում երկար և բարդ տեղադրման գործընթաց:

«Այս մոդեմն օժտված է խելացի առանձնահատկությամբ: Երբ օգտագործում եք այն Wi-Fi-ի հասանելիությամբ վայրերում, օրինակ՝ օդանավակայաններում, սրճարաններում, հյուրանոցներում, կամ էլ՝ Ձեր տանը, այն ավտոմատ կերպով միանում է Wi-Fi ցանցին և այդպիսով թույլ է տալիս խնայել LTE/3G ցանցերով նախատեսված գերարագ ինտերնետի գիգաբայթերը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։

Հայերեն English Русский

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ