Ռոբերտ դե Նիրոն հյուրանոց Է բացում Լոնդոնի Քովենթ Գարդենի շրջանում
1 րոպեի ընթերցում
![Ռոբերտ դե Նիրոն հյուրանոց Է բացում Լոնդոնի Քովենթ Գարդենի շրջանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/08/857782.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Քովենթ Գարդենի շրջանում կհայտվի Է հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյի եւ BD Hotels ընկերության հյուրանոցը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Real Deal-ին:
Քաղաքաշինական հանձնաժողովը հավանություն Է տվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում 83 համարով Wellington Hotel-ի հատակագծման պլանին: Հյուրանոցի ենթակառուցվածքը կներառի սպա, ռեստորան, փակ ակումբ, առեւտրի հարկաբաժիններ: Հյուրանոցը խոստանում են ներդաշնակացնել շրջանի ճարտարապետական կառուցապատմանը:
Ռոբերտ դե Նիրոն ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ նաեւ մասնակցում Է Կարիբյան ծովի Բարբուդա կղզում շքեղ առողջավայրի դեւելոպմենտին, ճշտվում Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Լենտա.ռու»-ն հաղորդել Էր, որ Ռոբերտ դե Նիրոյին են պատկանում մի քանի հյուրանոցներ. Greenwich Hotel-ը Նյու Յորքում, ինչպես նաեւ Nobu Hotel-ը Մանիլայում (որը Luxury Travel Intelligence-ի վարկանշով ճանաչվել Է 2015 թվականի աշխարհի վատթարագույն լյուքս հյուրանոցը):
Բացի այդ, դերասանը Nobu Hospitality Group-ի համասեփականատերն Է, որն ամբողջ աշխարհում միավորում Է 32 ռեստորաններ եւ ինը հյուրանոցներ: