Գեորգի Կետոևը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ում ազատ ոճի ըմբիշների մրցության առաջին գոտեմարտում պարտություն կրած Գեորգի Կետոևը զրկվեց սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորությունից: «Արմենպրես»-ը հայտնում է, 97 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կետոևին պայքարից դուրս թողած վրացի Էլիզբար Օդիկաձեին պարտվել է կիսաեզրափակիչում:
Գեորգի Կետոևը Օդիկաձեի հետ գոտեմարտի առաջին մրցափուլում հաղթել էր 1-0 հաշվով, իսկ 2-րդ մրցափուլում կորցրել էր զգոնությունն ու արդյունքում պարտվել 1-8 հաշվով:
Կարդացեք հոդվածը` Русский