Ռիոյում զոհված գերմանացի մարզիչն օրգանների դոնոր է դարձել չորս մարդու համար
1 րոպեի ընթերցում
![Ռիոյում զոհված գերմանացի մարզիչն օրգանների դոնոր է դարձել չորս մարդու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/08/857420.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ժամանակ զոհված՝ թիաոլորասահքի Գերմանիայի օլիմպիական հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն օրգանների դոնոր Է դարձել չորս մարդու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Die Welt հրատարակությունը:
Գերմանական թիմի մարզիչը, տաքսիով ուղեւորվելիս, ենթարկվել Է ավտովթարի, ինչի հետեւանքով գլխի վնասվածքներ Է ստացել: Ավելի ուշ 35-ամյա մարզիչին վիրահատել են նյարդավիրաբուժական բաժանմունքում: Սակայն դա չի փրկել նրա կյանքը, նա մահացել Է օգոստոսի 15-ին:
Ռիո դե Ժանեյրոյի նահանգի առողջապահության մարմիններում հայտնել են, որ Շտեֆան Հենցեն դարձել Է սրտի, լյարդի եւ երկու երիկամների դոնոր: Գերմանացի մասնագետի օրգանները հաջողությամբ փոխպատվաստվել են այլ մարդկանց: Դրա շնորհիվ հաջողվել Է փրկել չորս մարդու կյանք:
Հենցեն Օլիմպիադա-2004-ի կանոե-երկյակի արծաթե մցանակակիր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP