Հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններն ամուր են. Օհանյանն ընդունել է կոնգրեսական Շաբիթին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 15-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Շաբիթին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը և նշել, որ այն հիմնականում կենտրոնացած է ՀՀ ԶՈՒ փոխգործակցելի կարողությունների զարգացմանն աջակցող կոնկրետ նախագծերի շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող հիմնական նախագծերին` խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացմանը, այս ուղղությամբ ՀՀ ստանձնած նոր պարտավորություններին, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ կոնգրեսական Շաբիթի հանդիպումը ՀՀ զինված ուժերի ղեկավարության հետ կարևոր էր՝ հաշվի առնելով Հայաստանի մեծացող դերակատարումը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում: Դեսպանը հավելել է, որ հայ-ամերիկյան ամուր ռազմական հարաբերությունների մասին են փաստում օրերս Գավառի ու Հրազդանի հիվանդանոցներ Կանզասի ազգային գվարդիայի բուժանձնակազմի այցելությունը, ինչպես նաև հայ զինծառայողների վերջերս կատարած այցը Կանզաս նահանգ, և երկուստեք ցանկություն կա առավել խորացնել այդ կապերը: Ըստ դեսպանի` հենց այսպիսի գործընկերություններն են, ինչպիսին հայ-ամերիկյանն է, որ առանցքային են կայուն ազատության ու ապագա բարեկեցության համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների դերակատարությունը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորման գործընթացում և նշել, որ հայկական կողմը չափազանց կարևորում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` մշտադիտարկման ավելացման և հետաքննության մեխանիզմների ներդրումը, որը կանխարգելիչ դեր կունենա և պատասխանատվության շրջանակ կսահմանի:

Հայերեն English Русский

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ