«Մանկական Նոր ալիք-2016»-ին Միշան գրավել է երկրորդ հորիզոնականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյանպատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան)փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկումրցութային օրերի ընթացքումարժանացել էհավասարաչափ87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-իշրջանակումկատարելէ«Փոքրիկ ղարաբաղցին»եւ“UptownFunk”երգերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, փոքրիկ Միշան մրցույթի ընթացքն ու ստացած տպավորությունները դեռ երկար կհիշի, քանի որ այն իր մասնակցությամբ առաջին միջազգային մրցույթն էր: Միշան մրցույթի շրջանակում իր եզրափակիչ շնորհակալական խոսքում բոլորին հրավիրել է իր հայրենիք:«Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետեւ ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան եւ Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերներ եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,-նշում է Միշան:

«Արցախի ձայներ»նախագծի հիմնադիր-ղեկավար, պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` Միշան իրեն լավագույնս է դրսեւորել մրցույթի շրջանակում:«Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր, նրանով հիանում էին, զարմանում, երբ իմանում էին, որ նա մասնակիցներից ամենափոքրն է: Բացի մրցանակային հորիզոնական գրավելուց, մի շարք հրավերներ եւ համագործակցության առաջարկներ ենք ստացել, որոնց մասին այժմ դեռ վաղ է բարձրաձայնելը: Թե դրանք ինչ ընթացք կունենան, ժամանակը ցույց կտա»,- նշում է Լիրա Քոչարյանը:

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է:Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն:Եթերի հեռարձակման մանրամասների մասին կհաղորդվի հավելյալ:

Հայերեն English