Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանը նախագահել է ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ փոխնախարարների խորհրդակցությունները

1 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանը նախագահել է ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ փոխնախարարների խորհրդակցությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում օգոստոսի 10-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները, որի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում և նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի և կանոնադրական այլ մարմինների հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին:

ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել արդի միջազգային գործընթացների շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում