Օբաման հրապարակել Է այն երգերի ցանկը, որոնք նա խորհուրդ Է տալիս լսել ամառային արձակուրդին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել Է այն երգերի ցանկը, որոնք նա խորհուրդ Է տալիս լսել ամառային արձակուրդին: Թրեքների հավաքածուն հայտնվել Է քաղաքական գործչի պաշտոնական Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես եւ Օբամայի նախորդ արձակուրդային երգացանկերը, նոր հավաքածուն բաժանված Է երկու մասի: Առաջինը հանձնարարվում Է ցերեկային ժամերին լսելու համար, իսկ երկրորդը՝ գիշերը: Ընդհանուր առմամբ դրանցում տեղ Է գտել համապատասխանաբար 19 եւ 20 երգ:
Օբամայի ցերեկային երգացանկը բաղկացած Է այնպիսի կատարողների կոմպոզիցիաներից, ինչպիսիք են՝ Ուալյը (LoveHate Thing), Ջանել Մոնեն (Tightrope), Ջեյ-Զին (So Ambitious), Մանու Չաոն (Me Gustas Tu), Ալոե Բլեքը (The Man), Նինա Սիմոնը (Sinnerman), Փրինսը (U Got the Look), Beach Boys (Good Vibrations), Edward Sharpe & The Magnetic Zeros (Home) խմբերը:
Գիշերը ԱՄՆ-ի նախագահը խորհուրդ Է տալիս լսել Դ՛Էնջելոյի (Lady), Քաեթանու Վելոզուի (Cucurrucucu Paloma), Բիլի Հոլիդեյի (Lover Man), Մերի Ջ.Բլայջի եւ Մեթոդ Մենի (I'll Be There for You/You're All I Need), Ջենեթ Ջեքսոնի (I Get Lonely), Էսպերանցա Սփոլդինգի (Espera), Chance the Rapper-ի (Acid Rain) եւ War-ի (All Day Music) երգերը:
Եթե ԱՄՆ-ի նախագահի ցերեկային երգացանկը հիմնականում ներառում Է մաժորային եւ Էկլեկտիկ ոճի կոմպոզիցիաներ, ապա գիշերայինում գերակշռում են ջազը եւ սոուլը: Մեկնաբանության մեջ Օբաման նշել Է, որ վաղուց Էր սպասում փլեյլիստը հրապարակելու հնարավորությանը, ինչպես նաեւ բաժանորդներին հարցրել Է, թե ինչ են լսում նրանք:
Օբամայի նոր փլեյլիստը, ամենայն հավանականությամբ, նրա համար վերջինը կդառնա ԱՄՆ-ի նախագահի կարգավիճակում: Պետության նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին: