Life

Կրիկետի հնդիկ աստղին տուգանել են առյուծի հետ սելֆի անելու համար

1 րոպեի ընթերցում

Կրիկետի հնդիկ աստղին տուգանել են առյուծի հետ սելֆի անելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ կրիկետիստ Ռավենդրա Ջադեջան տուգանվել Է առյուծի հետ սելֆիի համար, որը նա արել Է սաֆարի պարկ այցելության ժամանակ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին, լուսանկարը, որը վարչական պատասխանատվության պատճառ Է դարձել, նրա Instagram-ում հրապարակվել Է մեկ շաբաթ առաջ:

Նշվում Է, որ Ջադեջան կոպտորեն խախտել Է սաֆարի պարկում վարքի կանոնները: Էքսկուրսիաների ժամանակ այցելուներին խստիվ արգելվում Է դուրս գալ ավտոմեքենաներից, քանի որ դրանք տեղաշարժվում են մի տարածքով, որտեղ ազատորեն շրջում են վայրի կենդանիները:

Լուսանկարին կից գրության մեջ կրիկետիստը գրել Է. «Եղի՛ր համարձակ, եղի՛ր ուժեղ»: Իր գրառումը նա ուղեկցել Է նաեւ #idontcare («Ինձ համար միեւնույն Է») հեշթեգով: Առանձին օգտատերեր նրա արարքն իրապես հարգանքի արժանի են համարել, սակայն շատերը քննադատել են կրիկետիստին, նշելով, որ նա չմտածված կերպով իրեն վտանգի Է ենթարկել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում