Թուրք սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Վիրջինիա նահանգում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումում ծառայող թուրքական սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նրան հետ է կանչել թուրքական կառավարությունը կապված երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռեյթեր» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկացի չինովնիկներին:

Գործակալությունը հաղորդում է, որ դա առաջին դեպքն է, երբ ապաստան տրամադրելու խնդրանքը բխում է ԱՄՆ-ում թուրքական զինծառայողից:

Անհայտ մնալ ցանկացած երկու ամերիկացի չինովնիկներ գործակալությանը հայտնել են, որ թուրքական սպան աշխատում էր Նորֆոլկ քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներից մեկի կենտրոնակայանում: Նրանք հրաժարվել են հայտնել թուրք զինծառայողի անունն ու պաշտոնը:

Իր հերթին Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան տեղեկություն չի ստացել Թուրքիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուից այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հուլիսին նրա ձերբակալության հրահանգ են տվել:

«Հուլիսի 22-ին նա բազայում է թողել իր անձնական կրծքանշաններն ու վկայականը, որից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել», -հայտարարել է գործակալության աղբյուրը:

Չինովնիկը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները հետ են կանչել ԱՄՆ-ում ծառայող ավելի ցածր աստիճանի եւս երկու սպայի: «Բայց նրանց ձերբակալման հրահանգ չի եղել: Նրանցից մեկը վերադարձել է, մյուսը կվերադառնա շուտով», -հավելել է նա:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

«Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըղին, հաղորդել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված 311 զինծառայողներ շարունակում են մնալ որոնման մեջ: Նրա խոսքով` որոնման մեջ գտնվողներից 9-ը գեներալներ են:

Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ տեղեկացրել են, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական (1676 սերժանտ, 1214 կուրսանտ): Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` այդ թիվը կազմում է Թուրքիայի բանակի անձնակազմի 1,5 տոկոսը:

Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կողմից գործի է դրվել 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 246 զրահապատ մեքենա (34 տանկ), 3 նավ (որը կազմում է Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի 1 տոկոսը):

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիայի զինված ուժերի հեղաշրջմանը մասնակից հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, կամ միացել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

Հայերեն Русский

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Միավորելով խոհանոցն ու մշակույթը. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ նախագահի տեղակալ

Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան