Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է egov.am կայքում:

Հովիկ Աբրահամյանը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ փոխորտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և այլք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում