Life

Հարսնացուին դեպի խորան Է ուղեկցել տղամարդը, որին պատվաստել են նրա հոր սիրտը

1 րոպեի ընթերցում

Հարսնացուին դեպի խորան Է ուղեկցել տղամարդը, որին պատվաստել են նրա հոր սիրտը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բնակչուհուն դեպի խորան Է ուղեկցել այն տղամարդը, որին պատվաստել են հարսնացուի հանգուցյալ հոր սիրտը: Միջոցառման տեսագրությունը YouTube-ի իր ալիքում օգոստոսի 7-ին հրապարակել Է ABC News-ը: Երկու օրում սյուժեն դիտել են ավելի քան 124 հազար անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է տեսագրությանը կից գրության մեջ, Մայքլին՝ Սթեփիենի հորը, սպանել են տասը տարի առաջ: Սյուժեում բացատրվում Է, որ ամերիկուհին Արթուր Թոմասին, որին պատվաստել Էին Մայքլի սիրտը, խնդրել Է իրեն ուղեկցել դեպի խորան: Մինչեւ հարսանիքը Սթեփիենը ոչ մի անգամ չԷր տեսել Թոմասին, բայց նա համաձայնել Է մասնակցել արարողությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում