Life

Apple-ն Օլիմպիադային Է հարմարացրել «խելացի» ժամացույցը

1 րոպեի ընթերցում

Apple-ն Օլիմպիադային Է հարմարացրել «խելացի» ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն մարզասերներին, ովքեր չեն կարողացել Ռիո դե Ժանեյրո ժամանել, Apple ընկերությունը հնարավորություն Է ընձեռել հեռավորությունից աջակցելու իր երկրի հավաքականին: Վաճառքի են հանվել Apple Watch-ի համար գոտիներ՝ զարդարված 2016-ի Խաղերի մասնակից երկրների ազգային դրոշներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին այս մասին հայտնել Է The Mashable-ը:

Աքսեսուարների հավաքանին ներառում Է գոտիներ Բրազիլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Արգենտինայի եւ այլ երկրների դրոշների պատկերով: Ընտրության համար առաջարկվում են երկու մոդելներ՝ 38 եւ 42 միլիմետր լայնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում