Հասարակական

Հայաստանցի մասնակիցները 7 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

2 րոպեի ընթերցում

Հայաստանցի մասնակիցները 7 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան: Հայաստանը ներկայացնող մասնակիցները 7 մեդալ են նվաճել օլիմպիադայի ընթացքում,- «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԿԳՆ-ից :

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմերի 320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է անհատական և թիմային հաշվարկներով: Երևանի պետական համալսարանը ներկայացրել է 4 մասնակից: Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների: Վազգեն Միքայելյանը արծաթե մեդալ է նվաճել: Ավետիք Կարագուլյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Հայաստանի ամերիկյան համալսարանը ներկայացրել են Արտյոմ Քոսյանը և Լևոն Ստեփանյանը: Արտյոմն արժանացել է արծաթե, իսկ Լևոնը՝ բրեոնզե մեդալի:

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը ներկայացրել է Հրաչյա Քոչարյանը: Նա բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանը ներկայացնող 7 մասնակիցնեը ստացել են 2 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ: Ուսանողական միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ և ԵԱՀ դասախոս Կարեն Քեռյանը:

Առաջին ՄՄՕ-ն անցկացվել է 1959թ. Ռումինիայում: Այդ թվականից ի վեր օլիմպիադան անցկացվում է ամեն տարի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում