Apple-ը 200 մլն դոլարով արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող ընկերություն Է ձեռք բերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան ձեռք Է բերել Turi ոչ մեծ ստարտապ ընկերությունը, որն զբաղվում Է արհեսատական ինտելեկտի մշակմամբ: Գործարքի գումարը, Bloomberg գործակալության տվյալներով՝ կազմել Է շուրջ 200 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Turi-ն զբաղվում Է ծրագրային ապահովմամբ, որի շնորհիվ արհեստական ինտելեկտ ունեցող մեքենաներն ու սարքերը կարող են ինքնուսուցվել: Turi ընկերության մշակած ալգորիթմները, մասնավորապես, կարող են վերլուծել օգտատերերի վարքը, նրանց առաջարկել տարբեր խնդիրների լուծման առավել համապատասխան տարբերակները եւ նույնիսկ կարող են հայտնաբերել Էլեկտրոնային խարդախության դեպքերը:

Bloomberg-ի տեղեկություններով՝ Apple-ը հեռանկարում կարող Է Turi-ի մշակումներն ինտեգրել Siri անվանումով իր ձայնային Էլեկտրոնային օգնականին, որը տեղակայված Է կորպորացիայի արտադրած սարքերի մեծ մասում:

Ինչպես նշում Է գործակալությունը, նոր գնումն Apple-ի հերթական փորձն Է արհեստական ինտելեկտի ոլորտի մշակումների բնագավառում առավելություն ստանալու մրցակից ընկերությունների՝ Google-ի, Facebook-ի, Amazon-ի եւ Microsoft-ի շարքում:

Apple-ում հրաժարվել են մեկնաբանել ձեռքբերումը: «Apple-ը պարբերաբար գնում Է ոչ մեծ ընկերություններ, բայց մենք չենք քննարկում մեր հետագա ծրագրերն ու նպատակները»,- նշել են կորպորացիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում