Life

H&M-ը շվեդ օլիմպիականներին աղբից պատրաստված համազգեստ Է հագցրել

1 րոպեի ընթերցում

 H&M-ը շվեդ օլիմպիականներին աղբից պատրաստված համազգեստ Է հագցրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի H&M ընկերությունը համազգեստ Է կարել ազգային օլիմպիական հավաքականի համար: Վերամշակված նյութերից ստեղծված շորերով մարզիկները ներկայացել են Ռիո դե ժանեյրոյում 2016-ի Խաղերի բացման արարողությանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին:

Հագուստի ստեղծմանը մասնակցել են իրենք՝ մարզիկները: Զգեստների որոշ մանրամասներ կատարված են վերամշակված պլաստիկե շշերից, իսկ որպես օժանդակ նյութեր, օգտագործվել են այն հին իրերը, որոնք գնորդները հանձնել են խանութներ՝ վերամշակման համար:

H&M-ը կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստ, կոշիկ եւ մասսմարկետի սեգմենտում աքսեսուարներ, ինչպես նաեւ տան համար ապարանքներ արտադրող եւ վաճառող ընկերություն Է: Հիմնվել Է 1947 թվականին Շվեդիայում:

2004 թվականից սահմանափակ քանակներով համատեղ հավաքածուներ Է ստեղծում հայտնի դիզայներների եւ նորաձեւության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելլա Մակքարթնիի, Versace-ի եւ Balmain-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում