Սպորտ

Վլադիմիր Մարգարյանը մեկնարկել է հաղթանակով

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Մարգարյանը մեկնարկել է հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական մարզադահլիճում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն ավարտել է իր մենամարտը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակն է տարել, Ֆիջին ներկայացնող Ուինսթոն Հիլի նկատմամբ: Բոլոր երեք ռաունդներում մրցավարներն առավելությունը տվել են հայ մարզիկին: 1/16 եզրափակիչում Մարգարյանի մրցակիցը կլինի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, Պեկինի բրոնզե մեդալակիր, կուբացի Ռոնիել Իգլեսիասը: Այդ մրցամարտը կկայանա օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով 20.15-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում