Life

Apple-ն առաջարկում է 200 հազար դոլար ընկերության արտադրանքում թերություններ հայտաբերելու համար

1 րոպեի ընթերցում

Apple-ն առաջարկում է 200 հազար դոլար ընկերության արտադրանքում թերություններ հայտաբերելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը հայտարարել է անվտանգության համակարգի խոցելիության եւ թերությունների հայտնաբերման համար հավելյալ վարձրատրություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը:

Սեպտեմբերին մեկնարկող ծրագրի շրջանակում Apple ընկերությունն առաջարկում է 200 հազար դոլար արժեքավոր հայտնագործությունների համար այն անձանց, ովքեր կազմակերպությանը տեղեկություններ կտրամադրեն իր սարքերի ծրագրային ապահովման մեջ խոցելիությունների եւ թերությունների առկայության մասին:

Ծրագրի մեկնարկի մասին ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է Black Hat կոնֆերանսի ժամանակ, որին ընկերությունը վերջին 4 տարվա ընթացքում իր մասնակցությունը չի ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում