Հասարակական

Այս տարի կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Այս տարի կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Այս տարի կինոնոնկարների թվայնացումը կավարտենք: Արդեն թվայնացվել է 1927 կինոնկար: Մեզ մոտ պահվում է 2 հազար 200 կինոնկար: Մնացածն էլ այս մի քանի ամիսներին կավարտենք ու արդեն կարող ենք ասել, որ ամբողջ կինոհավաքածուն ունենք էլեկտրոնային տարբերակով»,-նշեց Ամատունի Վիրաբյանը:

Ազգային արխիվում պահվող ամենահին տեսապատկերը 1911 թվականին նկարահանված կաթողիկոս Իզմիրլյանի թաղման տեսանյութն է: Դրանից բացի, պահվում է առաջին գեղարվեստական ֆիլմը` 1925 թվականին նկարահանված «Նամուս»-ը, ինչպես նաև դրանից հետո նկարահանված ֆիլմերը: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ամեն դեպքում ժապավենները մնալու են:

Արդեն մի քանի տարի է` շարունակվում է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Դրա շնորհիվ տեղեկությունն առավել հասանելի է դառնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում