Instagram Stories-ն ուղղակի մրցակցության մեջ Է մտնում Snapchat-ի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram հանրաճանաչ սոցիալական ցանցը, որը պատկանում Է Facebook-ին, գործարկել Է Instagram Stories նոր ծառայությունը, որը հնարավորություն Է ընձեռում Համացանցում միմյանց կարճ տեսագրություններ հաղորդել, իսկ այնուհետեւ դրանք կցել նկարներ, Էմիկոններ եւ տեքստ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Snapchat ցանցի նման Instagram-ն այժմ թույլ Է տալիս լուսանկարներ եւ տեսագրություններ զետեղել սլայդ-շոուի տեսքով, որը պահպանվում Է 24 ժամվա ընթացքում, իսկ այնուհետեւ ավտոմատ կերպով ջնջվում Է:

Snapchat-ը, որը հայտնվել Է 2011 թվականին, ժողովրդականություն Էր վայելում այսպես կոչված միլենիալների, հատկապես դեռահասների շրջանում, որոնք գնահատում են այս հավելվածին հատուկ ոչ պաշտոնականությունը: Դրանում տեքստերն անհետանում են ընթերցումից անմիջապես հետո, իսկ գրառումները՝ հրապարակումից մեկ օր անց:

Սա վերջին համազարկն Է Facrbook-ի, որը 2012 թվականին 1 միլիարդ դոլարով գնել Է Instagram-ը, եւ Snapchat-ի միջեւ պատերազմում, որն ընդամենը երեք տարի առաջ մերժել Էր 3 միլիարդ դոլարով գնելու Facebook-ի առաջարկությունը:

Snapchat-ը ժողովրդականություն Է վայելում երիտասարդների շրջանում, որոնք չեն ցանկանում, որ իրենց կարդան ծնողները, որոնք իրենց հերթին գերադասում են Facebook սոցալական ցանցը, որը 1,7 միլիարդ բաժանորդ ունի: Վերջերս Snapchat-ը ժողովրդականությամբ գերազանցեց Twitter-ին: Նրա շուկայական արժեքը գնահատվում Է 18 միլիարդ դոլար:

Instagram Stories նոր հավելվածն առայժմ մատեչելի Է սոսկ ԱՄՆ-ում, բայց արդեն առաջիկա շաբաթներին կկայանա դրա գլոբալ պրեմիերան:

Հայերեն English Русский

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով