Զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը դեռ ՊՊԾ գնդում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը դեռ ՊՊԾ գնդում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Զինված խմբի անդամները հայտարարություն էին տարածել, որ հուլիսի 26-ին` առավոտյան ժամը 7-ի սահմաններում, քաղաքացի Արթուր Սարգսյանը, սննդով բեռնված իր անձնական օգտագործման մեքենայով ճեղքել է ոստիկանական պատնեշը, հասել ՊՊԾ տարածք:

Հայերեն English