Մայր Աթոռը կոչ է անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր բախումներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցին և հոգևորականությունը ջանքեր են գործադրում, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, որն այլընտրանք չունի: Երևանում ստեղծված իրադրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան` նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Համբարձում քահանա Դանիելյանը: «Իսկապես ցավ ենք ապրում և մտահոգ ենք Երևանում կատարվող ցավալի դեպքերի առիթով, երբ կրկին վրդովված է մեր ժողովրդի խաղաղ կյանքը: Ցավոք, ունենք մեկ զոհ և տասնյակ վիրավորներ: Ցավակցում ենք զոհված հայորդու ընտանիքի անդամներին, հարազատներին և աղոթում նրա հոգու հանգստության համար, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում բախումների հետևանքով տուժածներին: Տեղյակ եք, որ օրեր առաջ Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որում Վեհափառ Հայրապետը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խորը մտահոգությունն արտահայտեցին ստեղծված կացության մասին` ողջախոհության կոչ անելով և հորդորելով խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար, եկեղեցու, մտավորականների և շատերի կոչն անտեսվեց, որի արդյունքը երեկվա և գիշերվա լարված մթնոլորտն ու բախումներն էին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր բախումներից, անցանկալի զարգացումներից, որոնք վտանգում են մեր ազգի և պետության շահերը»,-ասված է պատասխանում:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո