91 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված մանրէաբան, ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 91-րդ տարում կյաքից հեռացել է մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր(1972),ՀՀ ԳԱԱակադեմիկոս(1982)ՀՀ գիտության վաստակավոր գործիչԷվրիկ Աֆրիկյանը:

էվրիկ Գեղամի Աֆրիկյանը ծնվել է 1925,մայիսի 14-ին Երևանում: 1947թ. ավարտել էԵրևանի բժշկական ինստիտուտը։ 1947թ. աշխատել էՀՀ ԳԱԱմանրէաբանության բաժանմունքում (1961թ.՝ ինստիտուտ), 1953-1958 թթ.՝ գիտքարտուղար, 1958թ.՝ լաբորատորիայի վարիչ, 1963 թվականից՝ տնօրեն, 2000թ.՝ պատվավոր տնօրեն։ 1993-2006թթ. եղել է «Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնի» տնօրեն։ 1994թ. ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի հիմնախնդիրների խորհրդի նախագահն է։ 1977թ. եղել է Հայաստանի «Կենսաբանական հանդեսի» գլխավոր խմբագիրը։ 1993-1998 թթ. եղել է Եվրոպական Համայնքի ԻՆՏԱՍ ասոցիացիայի գիտնականների խորհրդի անդամ, 1981-1987 թթ.` Մանրէների Հավաքածուների Համաշխարհային Ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ, 1980-1990 թթ.` Բակտերիոլոգիայի դասակարգման Միջազգային կազմակերպության բացիլների ենթակոմիտեի անդամ, 1970-1975 թթ.` Համամիութենական միկրոբիոլոգիական միության փոխնախագահ: Աշխատանքները վերաբերում են ընդհանուր և կիրառականմանրէաբանության, կենսատեխնոլոգիայի հարցերին, հատկապես աերոբ սպորավորբակտերիաների էկոլոգիային, դասակարգմանն ու կիրառությանը։ Մշակել է նոր տեխնոլոգիաներ տարբեր մանրէային պատրաստուկների արտադրության համար։ Ուսումնասիրել է հակաբիոտիկների ու հակազդիչ (անտագոնիստ) մանրէների կիրառումը բուսաբուծության և շերամապահության մեջ։ Ղեկավարել է ոչ մետաղական պոլիմերների կենսակայունության ուսումնասիրման համալիր աշխատանքները։ Մեծ ներդրում ունի ՀՀ-ում մանրէաբանական արդյունաբերության ստեղծման ու զարգացման գործում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների: Նա հեղինակել է բազմաթիվ, այդ թվում «Пенизиллин и его применения в медицине», «Энтомопотогенные бактерии и их значение» աշխատությունները:

Գործընկերները ցավակությունն են հայտնում ճանաչված մանէաբանի մահվան կապակցությամբ:

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը