Մշակույթ

Կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի Մոսկվայի բնակարանը կդառնա նրա թանգարանը

1 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի Մոսկվայի բնակարանը կդառնա նրա թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի Մոսկվայի բնակարանը կդառնա նրա թանգարանը: Ներկայում այդ հարցը քննարկվում է ՌԴ Մշակույթի նախարարությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման գլխավոր տնօրեն Միքայիլ Բրիզգալովը:

«Երկար քննարկումներից հետո` կապված թանգարանի ստեղծման հետ, Վերա Թարիվերդևան հանդես եկավ առաջարկությամբ՝ ստեղծել թանգարան հենց Միքայել Թարիվերդիևի տանը, որտեղ ապրել և աշխատել է կոմպոզիտորը»,-ասել է Բրիզգալովը:

Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում, մահացել է 1996 թվականին Սոչիում: Միքայել Թարիվերդիևն առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության: Առավել հայտնիներն են «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմերի երաժշտությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում