Քաղաքականություն

ՄԽ համանախագահները ԼՂ հիմնահարցը կքննարկեն Անկարայում

1 րոպեի ընթերցում

ՄԽ համանախագահները ԼՂ հիմնահարցը կքննարկեն Անկարայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կայցելեն Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:Համանախագահները Թուրքիայի մայրաքաղաքում կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուն հերթական կողմնապահ հայտարարությունն է արել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: «Թուրքիան շարունակում է աջակցել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անպայմանորեն օգուտ է բերելու այս խնդրին: Թուրքիան ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում է: Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կայցելեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց և կառաջարկենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մինսկի խմբի կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում