Իրանի կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:Իրանի նախարարական կաբինետի անդամները նախագահ Հասան Ռոուհանիի գլխավորությամբ հավաքվել են հուլիսի 10-ին:

Կաբինետի կայացրած որոշմամբ` մուտքի արտոնագիր այլևս չի գործի դիվանագիտական և սովորական անձնագիր, ինչպես նաև ճանապարհորդական փաստաթուղթ ունեցող ՀՀ և Իրանի քաղաքացիների համար:

Ավելի վաղ` հունիսի 16-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին համաձայնագիր երկու պետությունների միջև վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ: Այսպիսով, համաձայնագիրը, որը հավանության էր արժանացել Հայաստանի կառավարության կողմից, հուլիսի 10-ին հավանության է արժանացել նաև Իրանի կառավարության կողմից:

Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատումը նպատակ ունի նպաստելու երկկողմ կապերի ամրապնդմանը, խորացնելու երկկողմ առևտուրը, ինչպես նաև զարգացնելու տնտեսական հարաբերությունները:

Հայաստանի և Իրանի քաղաքացիները, ովքեր ունեն սովորական կամ դիվանագիտական անձնագրեր, կարող են մյուս երկրում մնալ առավելագույնը 90 օր:

Հայերեն English Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին