Հասարակական

Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով տոնական ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով տոնական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում հուլիսի 10-ին` ժամը 21:30-ից Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ֆրանսիա-Պորտուգալիա եզրափակիչ խաղի մեկնարկը`ժամը 23:00-ն, կազմակերպված տոնական ծրագրի շրջանակում իրենց կատարումներով հանդես կգան սիրված երգիչ-երգչուհիներ, ներկաներին կողջունեն հանրահայտ մարզական մեկնաբաններ, ինչպես նաև կանցկացվեն անակնկալ խաղարկություններ, որոնք կշարունակվեն նաև ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչ խաղի ընդմիջման ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում