Հասարակական

Ավտովթարի հետևանքով 14 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Ավտովթարի հետևանքով 14 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում հուլիսի 6-ին ավտովթարի հետևանքով 14 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:

«Զինծառայողները ներկայումս հետազոտվում են, նախնական կարող եմ ասել, որ բարդ դեպքեր չունենք, բայց վերջանական տեղեկատվություն կտրվի հետազոտությունն ավարտելուց հետո»,-ասաց ընդունարանի աշխատակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում